Ծառ-մարդը երազում է գրկել իր փոքրիկին. նա 16 վիրահատության է ենթարկվել (լուսանկար)
Բանգլադեշի բնակիչ Աբուլ Բաժանդարը տառապում է մաշկային հազվադեպ հանդիպող հիվանդությամբ։ Նրա ձեռքերին և ոտքերին աճում են ճյուղ հիշեցնող գոյացություններ։ Բժիշկները բարեհաջող վիրահատություն են իրականացրել և հեռացրել են նրա մի ձեռքի «ճյուղերը»։
Նրան աշխարհը ճանաչում է ծառ-մարդ անվամբ։
«Հիանալի կլինի սեփական ձեռքերով ճաշելը», - նշել է տղամարդը։
Տղամարդը երազում է մի օր սեփական ձեռքերով գրկել իր երեխային։
16 վիրահատության ենթարկվելուց հետո նա կարողացել է իրականացնել իր երազանքը՝ սեփական ձեռքերով գրկել իր երեխային։ Բայց ցավոք վիրահատությունից հետո էլ ծառի ճյուղեր հիշեցնող գորտնուկները շարունակում են աճել։