Էրդողանն առաջարկել է երկրի բնակիչներին պոլիէթիլենային տոպրակները փոխարինել կանեփից պատրաստված կտորից պայուսակներով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է երկրի բնակիչներին հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից ու փոխարինել դրանք կանեփից պատրաստված կտորից պայուսակներով, գրում է «Բիրգյուն» պարբերականը:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատերազմ է հայտարարում պոլիէթիլենային տոպրակներին, որոնք վնաս են հասցնում շրջակա միջավայրին:
«Պլաստիկ փաթեթները չեն կարող ոչնչանալ հողի տակ 500, 700 կամ 1000 տարվա ընթացքում: Ես հիշում եմ, որ իմ ծնողները կտորից տոպրակներ էին պատրաստում, առևտրից հետո դրանք չէին նետում, այլ լվանում ու նորից էին գործածում: Սա բարեկամություն է հողի հետ», - ասել է Թուրքիայի նախագահը:
Հայտնի է, որ այս տարվա հունվարի 1-ից Թուրքիայում պոլիէթիլենային տոպրակներն այլևս անվճար չեն: Դրանց համար Թուրքիայի քաղաքացիները ստիպված են վճարել երկրի բոլոր վաճառակետերում անխտիր: