Իսրայելը թույլ չի տա, որ օտարերկրյա պետությունները միջամտեն ընտրություններին․ Նեթանյահու
Իսրայելը թույլ չի տա, որ օտարերկրյա պետությունները միջամտեն ընտրություններին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ տեղեկացնում է AFP-ն։
«Իսրայելը պատրաստ է խանգարել կիբեռ-միջամտությանը, մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, եւ չկա առավել պատրաստված երկիր, քան մերն է»,- ասել է նա լրագրողներին։
Ավելի վաղ «Խադաշոտ» հեռուստաալիքը հայտնել էր, որ ներքին անվտանգության «Շին Բետ» գործակալության ղեկավարը հայտարարել էր, թե Իսրայելը պատրաստվում է ապրիլի 9-ի ընտրություններում կիբեռ-միջամտությանը։ Թե ում կողմից է լինելու միջամտությունը, նա չի հստակեցրել։
Ավելի ուշ «Շին Բետը» հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, թե Իսրայելն «ունի արտասահմանյան ազդեցության փորձերի հայտնաբերման, մոնիթորինգի եւ չեզոքացման համար համապատասխան սարքեր»։