Ադրբեջանական լրատվամիջոցների հերթական զառանցանքը
Մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ հայտնում են, ադրբեջանական ընդդիմությունը, մասնավորապես «Ազգային խորհրդն» իր հավաքներն անցկացնում է հային պատկանող ռեստորանում: «Ազգային խորհրդի» ղեկավարն Էլդար Նամազովը հայտնել է, որ դա ծիծաղելի է, քանի որ հյուրանոցը պատկանում է վրացի ընտանիքին:
Նշենք, որ Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցները, պարզել են, որ "Vera Palace" հյուրանոցը պատկանում Վրաստանի հայազգի քաղաքացի Անդրեյ Ներսեսյանին, իսկ ներկա պահին հյուրանոցի ղեկավարն է նրա որդին: Խորհրդային Միության տարիներին Անդրեյ Ներսեսյանը եղել է Վրաստանի առևտրի նախարարը, և ունի սերտ կապեր հայաստանյան իշխող վերնախավի հետ: