2018 թվականին Անթալիայում 4,8 մլն ռուսաստանցի է հանգստացել
2018 թվականին Թուրքիայի Անթալիա ծովափնյա առողջավայրն ընդհանուր առմամբ ընդունել է 13,64 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկների, որոնցից յուրաքանչյուր երրորդը եղել է Ռուսաստանի քաղաքացի՝ տեղեկացնում է RIA Novosti –ն՝ վկայակոչելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի հայտարարությունը:
2018 թվականին Անթաիայում եղել Է ՌԴ-ի 4,8 միլիոն քաղաքացի, ինչը 26,3 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: Փորձագետները Ռուսաստանի արտագնա զբոսաշրջության բնագավառում Թուրքիայի առաջատարությունն են կանխատեսում նաև 2019 թվականին: Բայց միանգամայն հավանական է, որ աճի տեմպերն անցած տարվա համեմատ ավելի ցածր կլինեն: