Ռուսաստանում 13-ամյա աղջիկը զենքի հետ սելֆի անելիս կրակել է իր դեմքին
Մերձմոսկովյան Միտիշչիում 13-ամյա աղջիկը զենքի հետ սելֆի անելիս կրակել է իր դեմքին, հայտնում է korrespondent.net-ը՝ ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր վարչությանը հղումով:
Ըստ քննության՝ 13-ամյա աղջիկն առանձնատան երկրորդ հարկում որոշել է սելֆի անել: Դրա համար նա առանց հորը հարցնելու վերցրել է նրա տրավմատիկ ատրճանակը և լուսանկարվելիս անզգուշաբար կրակել իր դեմքին:
Աղջիկը ստորին ծնոտի կոտրվածք է ստացել: Նրա հայրը վարչական պատասխանատվության է ենթարկվել զենքի ոչ պատշաճ պահպանության համար: