Իսրայելցի նախկին նախարարը խոստովանել է, որ լրտեսել է հօգուտ Իրանի. նա կդատապարտվի 11 տարի ազատազրկման
Իսրայելի արդարադատության նախարարությունից հայտնել են, որ 1990-ական թվականներին էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գոնեն Սեգևը 11 տարվա ազատազրկման կդատապարտվի` Իրանի օգտին լրտեսելու համար:
Ինչպես նշում է BBC-ն, Սեգևը խոստովանել է, որ իրանական կողմն իրեն հավաքագրել է Նիգերիայում բժիշկ աշխատելու ժամանակ:
Սեգևը ձերբակալվել էր մայիսին՝ Հասարակածային Գվինեայում, հետո արտահանձնվել էր Իսրայելին:
Վաթսուներեքամյա տղամարդը մեղադրվում է հրեա պաշտոնյաների ու երկրի անվտանգության օբյեկտների մասին գաղտնի տեղեկություններն Իրանին փոխանցելու համար: Նա երկու անգամ Իրան է գնացել ու հանդիպել «գործատուներին»:
Հատկանշական է Սեգևի բացատրությունը, համաձայն որի՝ ինքը ցանկանում էր հիմարեցնել իրանցիներին ու որպես հերոս հայրենիք վերադառնալ: