ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցներն ընդդեմ Վենեսուելայի
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է պատժամիջոցներն ընդդեմ Վենեսուելայի:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ֆինանսական գերատեսչության կայքը, պատժամիջոցային սահմանափակումների են ենթարկվել Վենեսուելայի 7 քաղաքացի, 23 ընկերություն և մեկ բիզնես դասի ինքնաթիռ:
Ամերիկյան կողմի կարծիքով՝ պատժամիջոցների տակ հայտնված ընկերություններն ու անհատները մասնակցություն են ցուցաբերում «խոշոր կոռուպցիոն համակարգում», որն օգտվում է վենեսուելական կառավարության արտարժույթի փոխանակման գործընթացից:
Ինչպես հայտարարել է գերատեսչության ղեկավար Սթիվեն Մնուչինը, «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանում արտարժույթի փոխանակման ցանցի դեմ, որն իրենից ներկայացնում է ևս մեկ անօրինական համակարգ, որն օգտագործում է վենեսուելական ռեժիմը սեփական ժողովրդից միջոցներ գողանալու համար»: