Զգոն եղեք և մի հավատացեք ամեն մի գրածի. Էթերի Ոսկանյանն իր և երգիչ Գոռ Եփրեմյանի լուսանկարի մասին (լուսանկար)
Օրեր առաջ համացանցում հայտնվեց հայկական հեռուստասերիալներից հայտնի դարձած դերասանուհի Էթերի Ոսկանյանի և երգիչ Գոռ Եփրեմյանի ընդհանուր լուսանկարը և կեղծ տեղեկատվություն տարածվեց, թե իբր նրանք ամուսնացել են: Լուսանկարում դերասանուհին հարսանեկան զգեստով է, իսկ Գոռ Եփրեմյանը փեսացուի կարգավիճակում: Մի շարք լրատվամիջոցներ անխնա տարածեցին այդ լուսանկարը՝ գրելով, որ նրանք ամուսնացել են:
Էթերի Ոսկանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է լուրին՝ գրառում կատարելով: Դերասանուհին հայտնում է, որ տարածվածն ապատեղեկատվություն է: Էթերի Ոսկանյանի գրառումը ստորև.
«Հարգելի բարեկամներ, ընկերներ և պարզապես ծանոթներ. համացանցում շրջանառվում է մի լուր, որը ոչ մի աղերս չունի իրականության հետ: Ես չեմ ամուսնացել, դրանք պարզապես լուսանկարներ են 2 տարի առաջ նկարահանված ֆիլմից: Զգոն եղեք և մի հավատացեք ամեն մի գրածի»: