Չելյաբինսկում գայլը հարձակվել է երեխայի վրա
Չելյաբինսկի Գագարինի անվան այգում գայլը հարձակվել է երեխայի վրա, գրում է lenta.ru-ն։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանին բռնում երեխայի ոտքը։ Օգնության են հասնում նրա մայրը և այգու այցելուներից մեկը։
Նշենք, որը գայլը պատկանում է Չելյաբինսկի բնակիչ Սերգեյ Պանասենկոյին։ Նա պատմել է, որ կենդանու հետ այգում ամեն օր զբոսնում է՝ երեխաներին օգնելով ազատվել վախից։ Տղամարդը դա անվանում է կենդանաթերապիա, հավաստիացնում, որ ինքը հեգեբան է և նախկինում աշխատել է խնդիրներ ունեցող երեխների հետ։