Ադրբեջանի ՊՆ-ն կոծկել է բանակի ևս մեկ կորուստ
Հունվարի 3-ին, նախնական տվյալներով՝ սրտի կաթվածից, մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Սալեհ Ֆյուզուլի օղլու Դեմիրովը (Saleh Füzuli oğlu Dəmirov), որի մահվան մասին տեղեկությունները Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թաքցրել է։ Այս մասին հայտնում է Razm.info մասնագիտացված կայքը։
Զինծառայողի կորստի մասին հայտնի է դարձել հայրենի բնակավայրի՝ Ադրբեջանի Աղսուի բնակիչներից։
Սա այս տարի հարևան երկրի զինված ուժերում արձանագրված առաջին կորուստն է։