6 մարդ է մահացել Թուրքիայի ափերի մոտ նավի կործանման հետևանքով
Թուրքիայի ափերի մոտ՝ Սեւ ծովում, բեռնատար նավ է խորտակվել, ինչի հետեւանքով անձնակազմի 6 անդամները մահացել են, հաղորդում է Anadolu-ն:
Գործակալության տվյալներով՝ յոթ մարդու հաջողվել է փրկել:
Նավում եղել է անձնակազմի 13 անդամ, նրանցից 2-ը ռուսներ, 9-ը ուկրաինացիներ եւ 2-ը Ադրբեջանի քաղաքացիներ են եղել: