Հազարավոր սիրիացի փախստականներ վերադարձել են հայրենիք
Լիբանանից և Հորդանանից ավելի քան հազար մարդ է վերադարձել Սիրիա նախորդ մեկ օրվա ընթացքում:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժը վերահսկող ռուսական կենտրոնի տեղեկագրում:
«Անցած մեկ օրվա ընթացքում արտասահմանյան երկրների տարածքներից Սիրիա է վերադարձել 1120 փախստական, այդ թվում 404 մարդ Լիբանանից և 716 մարդ՝ Հորդանանից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երկրի ներսում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 197 մարդ:
Ռուսական կողմը վերջին մեկ օրում հումանիտար ակցիա է իրականացրել, որի շրջանակներում ընդհանուր առմամբ ավելի քան 2 տոննա կշռող 500 պարենային փաթեթ է տրամադրվել կարիքավոր սիրիացիներին:
Ինժեներները շարունակում են ականազերծման աշխատանքները Սիրիայում, վերջին մեկ օրում 30 պայթուցիկ առարկա է ոչնչացվել: