Իսրայելի վարչապետը դադարեցրել է ՀԱՄԱՍ-ին 15 մլն դոլար քաթարական օգնության փոխանցումը
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Գազայի հատվածից իսրայելական տարածքին գիշերը հասցված ավիահարվածների պատճառով կարգադրել է դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալներին 15 մլն դոլար քաթարական օգնության փոխանցումը, հաղորդում է РИА Новости-ն՝ Իսրայելի պաշտպանության բանակի ռադիոկայանին հղումով:
Ռադիոկայանի տվյալների համաձայն՝ իսրայելական իշխանությունները հայտնել են քաթարցի գործարարին, որը պետք է Իսրայելի տարածքով գումարը Գազա հասցներ, որ գումարի փոխանցումը ժամանակավորապես սառեցված է:
Նշվում է, որ այդ միջոցը ձեռնարկվել է Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարձակման, ինչպես նաև հունվարի 4-ին Գազայի սահմանին տեղի ուենցած անկարգությունների առնչությամբ:
Ռադիոկայանը նաև նշում է, որ դադարը ժամանակավոր է, և հնարավոր է, որ որոշ ժամանակ անց Գազային գումարի փոխանցումը վերականգնվի:
Ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հաղորդվել էր Իսրայելի տարածքում արձակված հրթիռին ի պատասխան Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման մի քանի դիրքերի ուղղված օդային հարվածների հասցման մասին: