Հույն անարխիստները հարձակվել են ԱՄՆ դեսպանատան վրա
Հույն անարխիստները կիրակի լույս երկուշաբթի գիշերը Աթենքում ԱՄՆ դեսպանատան մոտ վանդալիզմի ակցիա են անցկացրել:
Kathimerini թերթը հաղորդել է, որ տեղական ժամանակով 03:30-ին մի խումբ մոտոցիկլիստներ ԱՄՆ դեսպանատան տարածքում կարմիր ներկով շշեր են նետել: Արդյունքում պատերը, դարպասները եւ միջանցիկ սենյակը համապատասխան գույնով են ներկվել, հաղորդում է RG-ն:
Ոստիկանությունը հասցրել է առնվազն 8 մարդու ձերբակալել, հայտնում են հունական լրատվամիջոցները: Հետաքննության մեկնարկի համար հույն իրավապահները սպասում են նկարահանում իրականացնող տեսախցիկների տեսագրությունների փոխանցմանը, որոնք տեղադրվել են դիվանագիտական առաքելության շրջակայքում:
Կարճ ժամանակ անց հունական «Ռուբիկոն» անարխիստական խմբավորման կայքում հաղորդագրություն էր հայտնվել, որում ծայրահեղականները ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման համար պատասխանատվություն էին ստանձնել:
Իրենց դժգոհությունն այդ եղանակով արտահայտելու պատճառներից մեկը նշվում է, որ «ամերիկյան իմպերիալիզմն է», Սիրիայի շուրջ ճգնաժամում Վաշինգթոնի ապակառուցողական դերը, ինչպես նաեւ Միջազգային արժութային հիմնադրամի վրա ԱՄՆ-ի վնասակար ազդեցությունը եւ Հունաստանի ներքին քաղաքականությունը:
Անցյալ տարի «Ռուբիկոն» խմբավորման անարխիստները հարձակումներ էին իրականացրել Կանադայի, Իրանի, Իսրայելի դեսպանատների վրա, իսկ ավելի վաղ Աթենքում Գերմանիայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների դիվանագիտական առաքելությունների շենքերի վրա: