Վլադիմիր Պուտինը կրակել է Պետրոպավլովյան ամրոցի թնդանոթից (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ժողովրդական տոնակատարությունների ժամանակ Պետրոպավլովյան ամրոցի թնդանոթից կեսօրվա ավանդական համազարկն է տվել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Երկրի առաջնորդը կրակել է Ռուսաստանի պատվավոր շինարար Վլադիմիր Բենդետի հետ, որի համազարկ տալու հերթը այսօր՝ հունվարի 7-ին է եղել: Վերջինս այսօր 85 տարեկան է դառնում: Պուտինը շնորհավորել է Բենդետին և նրան գրիչ նվիրել:
Նախագահը նաև զրուցել է Սուվորովի անվան ռազմական ուսումնարանի սաների հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինը Սուրբ ծննդյան գիշերն անց է կացրել հայրենի Սանկտ Պետերբուրգում: