ԱՄՆ-ում 11 տարի մահվան դատավճռին սպասած բանտարկյալն ինքնասպան է եղել
ԱՄՆ-ի Նևադա նահանգում մահվան դատապարտված Սքոթ Դոզիերին բանտախցում մահացած են գտել, հաղորդում է Louis Post-Dispatch-ը:
Ոստիկանությունը ենթադրում է, որ դատապարտյալն ինքնասպանություն է գործել: Նա ինքը բանտի կյանքը «ընդամենը խղճուկ գոյություն» էր անվանել:
Դոզիերը բանտարկության էր դատապարտվել 2002թ.-ին Լաս Վեգասում կատարած սպանության համար: Ավելի ուշ ապացույցներ էին հայտնաբերվել նրա կողմից կատարված ևս մեկ սպանության վերաբերյալ, ինչը պատժի խստացման էր հանգեցրել:
2007թ.-ին Դոզիերին մահվան են դատապարտել, սակայն համապատասխան նյութի բացակայության պատճառով մահապատիժը հետաձգվել է: Ավելի ուշ նահանգում մահապատիժների համար ներարկման նոր նյութ է հաստատվել, սակայն փաստաբանները բողոքել են, թե այն կարող է տառապանք պատճառել դատապարտյալին՝ հասնելով պահապատժի հերթական հետաձգմանը: