Մոսկվայում Յանդեքս տաքսիի հայ վարորդը դանակով հարձակվել է ուղեւորի վրա քարտի խնդիրների պատճառով
Մոսկվայում Յանդեքս տաքսիի ազգությամբ հայ վարորդ Արտեմ Արոյանը դանակով հարձակվել է ուղեւորի վրա վճարային քարտի հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է Mash տելեգրամ-ալիքը:
Նախօրեին՝ կեսգիշերին, 33-ամյա Անդրեյ Ստեշկոն որոշել էր տուն գնալ տաքսիով: Ուղեւորության ընթացքում ամեն ինչ լավ էր, սակայն ժամանման վայրում Ստեշկոյի քարտը չի աշխատել, որով նա պետք է վճարեր, իսկ կանխիկ գումար չուներ:
Ինչպես հաղորդում է Mash-ը, վարորդը զայրացել է եւ հարձակվել Ստեշկոյի վրա դանակով:
Արդյունքում Ստեշկոն ստացել է ոչ մահացու վիրավորում: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, իսկ Արոյանին՝ ոստիկանություն: