Սիրիայի որոշ տարածքներ կանցնեն Թուրքիայի վերահսկողության տակ
Թուրքիան կզբաղվի Սիրիայում ԻԼԻՊ-ից ազատագրված տարածքների կառավարմամբ, տեղեկացնում է МК.RU-ն՝ հղում կատարելով The Washington Post-ին։
Այս մասին հայտնի է դարձել Թրամփի եւ Էրդողանի բանակցություններից հետո։ Մինչ ամերիկյան զորքերը հեռանում են երկրից՝ պատասխանատվությունը դրվում է Անկարայի վրա, նշել են լրագրողները։
Թուրքիան ԱՄՆ-ին խնդրում է զինաթափել քրդերին եւ դրանով օգնել սիրիացի ընդդիմադիրներին, որոնք պայքարում են իսլամիստների դեմ։ Այս հարցերը դեռեւս կարգավորված չեն, ընդգծում է պարբերականը։