Շիրակի մարզի շենացման խնդիրները համատեղ ջանքերով լուծում կստանան. Շիրակի մարզպետը վերցնում է մանդատը
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը գրառում է կատարել իր Facebook-ի էջում, որտեղ հայտնել է մանդատ վերցնելու իր որոշման մասին:
«Հարգելի շիրակցինե՛ր, հաշվի առնելով մարզում վերջին ամիսներին իրականացրած արդյունավետ աշխատանքը և մեր քաղաքական թիմի սկզբունքային ձեռագիրը, համատեղ որոշում է կայացվել, և ես գործունեությունս շարունակելու եմ Ազգային Ժողովում։
Քաջատեղյակ լինելով մարզի խնդիրներին՝ դրանց լուծումները տեսնում եմ օրենսդրական դաշտում։ Մենք հեղափոխությունից հետո և ընտրությունների արդյունքում ճանապարհ ենք հարթել, որ միասնական ջանքերով Նոր Հայաստան կառուցենք։
Սա է պատճառը, որ մեր հետագա աշխատանքը հաջորդ մարզպետի հետ՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարների կրող և նույն քաղաքական թիմի անդամ, լինելու է կառուցողական ու նպաստավոր մարզի համար։ Վստահ եմ, որ նույն կերպ կհարգեք եւ կգնահատեք իմ իրավահաջորդին։
Հավատացեք, որ Շիրակի մարզի շենացման խնդիրները համատեղ ջանքերով լուծում կստանան»,- գրել է նա։