Իրանի ռազմանավերը 5 ամսով դուրս են գալու Ատլանտյան օվկիանոս
Իրանի ռազմածովային ուժերը պատրաստվում են հնգամսյա առաքելությամբ Ատլանտյան օվկիանոսի արևմտյան ափ ուղարկել որոշ ռազմանավեր, այդ թվում՝ երկրի ամենահզոր ավիակիր կործանիչը:
Նշվում է, որ կործանիչը համալրված է «ցամաք-ցամաք», «ցամաք-օդ» դասի հրթիռային համակարգերով:
Ինչպես նշում է Press TV-ին, ծովակալ Թուրջ Հասանի Մոքադամին հղումով, իրանական նավերն իրենց առաքելությունը կսկսեն մարտին վերջին:
Դրանք Ատլանտյան օվկիանոսի արևմտյան ափ կհասնեն, որպեսզի ռազմական հերթապահություն անցկացնեն: