Մագնիտոգորսկի ղեկավարությունը հրապարակել է շենքերից մեկի փլուզման հետևանքով զոհվածների անունների ամբողջական ցանկը
Ռուսաստանի Դաշնության Մագնիտոգորսկ քաղաքի ղեկավարությունը հրապարակել է դեկտեմբերի 31-ին տեղի շենքերից մեկի փլուզման հետևանքով զոհվածների անունների ամբողջական ցանկը:
Հիշեցնենք, որ ողբերգության հետևանքով մահացել է 39 մարդ, այսօր քաղաքում մեկնարկել են դեկտեմբերի 31-ին տեղի շենքերից մեկի փլուզման հետևանքով զոհվածների վերջին հրաժեշտի արարողությունները:
Նշենք, որ հրապարակված ցուցակում հայկական անուններ և ազգանուններ չկան:
Նախօրեին Մագնիտոգորսկ է ժամանել նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, նա հանդիպել է տուժածներին ու Չելյաբինսկի մարզի իշխանություններին: