Ռոհանին շնորհավորել է Իրանում բնակվող քրիստոնյաներին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի քրիստոնյաներին, հայտնում է IRNA գործակալությունը։
2019 թվականը լինելու է խաղաղության և արդարության խթանման շրջան, աշխարհն ականատես է լինելու վատ վերաբերմունքի և խտրականության վերացման, վստահ է Իսլամական Հանրապետության նախագահը։
Հեռագրում ասվում է, որ Քրիստոսի ծնունդը բոլոր ժողովուրդների համար խաղաղության և բարեկամության ուղերձ է։