Թրամփն Աֆղանստանի պատերազմն անվանել է ԽՍՀՄ փլուզման պատճառ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Աֆղանստանի պատերազմն անվանել է Խորհրդային Միության փլուզման պատճառ։
«Ռուսաստանը Խորհրդային միություն էր։ Աֆղանստանն այն դարձրեց Ռուսաստան, քանի որ նրանք սնանկացան՝ Աֆղանստանում կռվելով»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը FoxNews-ի եթերում։
Նա նշել է, որ Խորհրդային միությունն իրավացի էր՝ սկսելով աֆղանական արշավը թալիբներից եկող ահաբեկչական սպառնալիքի պատճառով։
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ից բացի, այժմ Աֆղանստանում իրավիճակի կարգավորմամբ զբաղվում են Ռուսաստանը, Հնդկաստանն ու Պակիստանը։
ԽՍՀՄ-ը զորքեր է մտցրել Աֆղանստան 1979 թվականին։ Խորհրդային զորքերի վերջին ստորաբաժանումները լքել են երկրի տարածքը 10 տարի անց։ Խորհրդային Միությունը դադարեցրել է գոյությունը 1991 թվականին։