2018-ին քանի գրառում է կատարել Թրամփը Twitter-ում
ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարման երկրորդ տարին առանձնացել է հակասական «թվիթներով», միգրացիոն քաղաքականության և դաշնային դատավորների հարցերի շուրջ ծագող բախումներով և ներքին քաոսային իրավիճակով: Այս մասին գրում է The Hill պարբերականը՝ 2018-ին Թրամփի պաշտոնավարումը ներկայացնելով թվերի տեսքով:
Եվ այսպես, Թրամփը 2018 թվականի ընթացքում շուրջ երեք հազար անգամ գրառում է կատարել Twitter-ում: Նա 2860 գրառում է կատարել՝ չհաշված «ռեթվիթները»:
Նշվում է, որ ամերիկացի ղեկավարը 139 անգամ գրել է «կախարդների որս» արտահայտությունը: Այդպես նա անվանում է ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության գործով հետաքննությունը:
193 անգամ նա հիշատակել է «կեղծ լուրեր» արտահայտությունը:
Բացի այդ, նշվում է, որ 2018-ին Սենատը 66 դաշնային դատավորի թեկնածություն է հաստատել: