ԱՄՆ-ում Ամանորին խաղարկվող վիճակախաղի 425 մլն դոլարանոց ջեքփոթն ամբողջությամբ մեկ մարդ է շահել
ԱՄՆ-ում խաղարկվող Mega Millions վիճակախաղի ամանորյա ջեքփոթը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 425 մլն դոլար, ամբողջությամբ բաժին է հասել մեկ տոմսի տիրոջը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, սա առաջին նմանօրինակ դեպքն է վերջին տասնամյակում: Շահող տոմսը, որի բոլոր վեց թիվն են 34, 44, 57, 62, 70 և 14, վաճառվել է Լոնգ Այլենդ կղզու մեքենաների սպասարկման ծառայություններ մատուցող կենտրոնում:
Աղբյուրը նշում է նաև, որ սա երկրորդ դեպքն է, երբ Mega Millions-ի ջեքփոթը շահում են հենց Նոր տարվա օրը: Հունվարի մեկին նախորդ անգամ շահում էր գրանցվել Տեխասում 2008 թվականին: Ներկայիս ջեքփոթը 8-րդ խոշոր շահումն է պատմության մեջ:
Mega Millions վիճակախաղը խաղարկվում է ԱՄՆ 44 նահանգում, Վաշինգտոնում, Վիրջինյան կղզիներում, իսկ մեկ տոմսի արժեքն է 2 դոլար: