Մակրոնն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Նրանք քննարկել են մի շարք միջազգային խնդիրներ: Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, երկու երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Սիրիայի և Ուկրաինայի խնդիրների վերաբերյալ:
«Մանրամասն վերանայել են Սիրիայի խնդրի կարգավորման հարցը: Ամենից առաջ համատեքստում քննարկել են սահմանադրական կոմիտեում համաձայնության գրանցման հարցը»,- ասված է հայտարարության մեջ:
Պուտինն ու Մակրոնը նաև քննարկել են Ուրաինայում առաջացած ճգնաժամն ու Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը: Հեռախոսազրույցի վերջում երկու նախագահները միմյանց շնորհավորել են Ամանորի կապակցությամբ: