Վանաձորում թալանել են ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականին. Գողոնը կազմում է կես միլիոն դրամ (լուսանկարներ)
Լոռու մարզում դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13 : 00 - ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 54-ամյա Աշոտ Զ.-ն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նա ոստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 30-ին ժամը 23:00-ից մինչև դեկտեմբերի 31-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոցի թիվ 2-րդ շենքի բակում կայանված իրեն պատկանող Lexus GX-470 մակնիշի 20 OO 022 համարանիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրելու միջոցով ավտոսրահի միջից անհայտ անձը կամ անձինք գողացել են մոտ 500 հազար դրամի ապրանք:
Աղբյուրի տեղեկություններով՝ Աշոտ Զ.-ն աշխատում է Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական: