Խաշոգջիի մասնատված մարմինը տոպրակներով հյուպատոսի նստավայր են տեղափոխել. թուրքական լրատվամիջոցները սկանդալային տեսանյութ են հրապարակել (տեսանյութ)
Թուրքական լրատվամիջոցները հրապարակել են նոր տեսանյութ, որում ցուցադրված է՝ ինչպես են սաուդցիներից բաղկացած հանցախմբի անդամները պայուսակներով տեղափոխում ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի մասնատված մարմինը:
Ինչպես նշում է presstv.com-ը, նրանք մարմնի մասերը պարունակող սև պայուսակները Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանից տեղափոխել են հյուպատոսի նստավայր:
Ավելի վաղ անցկացված հետաքննության արդյունքները փաստում են, որ Խաշոգջիի սպանությունը նախապես ծրագրված է եղել:
Լրագրողի սպանության համար շատերը մեղադրում են Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամադ իբն Սալմանին, որը մշտապես քննադատվում էր Խաշոգջիի կողմից:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: