Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելել է շփման գիծ (լուսանկարներ)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելել է շփման գիծ՝ շնորհավորելու մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ։
ԱԽ քարտուղարը զինվորականներին մաղթել է տոկունություն և առողջություն՝ հավելելով.
«Մեր հայրենիքի անվտանգությունը սկսվում է ձեզանից յուրաքանչյուրի իրականացրած ծառայությունից։ Հայաստանում տեղի ունեցած ու դեռ սպասվող փոփոխությունները հնարավոր են միայն ձեր հաջողելու պարագայում, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում անվտանգ, խաղաղ ու բարի ծառայություն»: