Մոսկվայում լրտեսության կասկածանքով ԱՄՆ քաղաքացի է բերման ենթարկվել
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում լրտեսական ակցիայի իրականացման ժամանակ բերման է ենթարկել ԱՄՆ քաղաքացի Փոլ Ուիլանին, հայտնում է ria.ru-ն:
ԱԴԾ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ուիլանը բերման է ենթարկվել դեկտեմբերի 28-ին:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ լրտեսության հոդվածով: