Տավուշում 27-ամյա երիտասարդ է սպանվել
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում․ հայտնում է։
Ժամը 01:20-ին «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մահացած մի երիտասարդ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Բերդ քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 27-ամյա Աշոտ Գևորգյանն էր, որը մահացու հրազենային վնասվածքն ստացել է Մաշտոցի փողոցի 33 հասցեում:
Հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և համատեղ գործողութուններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց, ինչպես նաև՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: