ԱՄՆ-ն դուրս է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ից
ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու ԱՄՆ որոշումը, որի մասին հայտարարվել էր 2017 թվականի հոկտեմբերին, ըստ կազմակերպության կանոնադրության՝ ուժի մեջ է մտել երկուշաբթի օրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Վաշինգթոնը պահպանում է դիտորդի կարգավիճակը, սակայն այլեւս բյուջեում վճարումներ չի կատարի եւ չի ընտրվի Համաշխարհային ժառանգության կոմիտեում։
1984 թվականին Ռոնալդ Ռեյգանը արդեն լքել էր այս կազմակերպությունը՝ մեղադրելով նրան հակաամերիկանիզմի ու շռայլության մեջ։ 2003 թվականին ԱՄՆ-ն վերադարձել էր 2003 թվականին, իսկ վերջերս կազմակերպությունը լքելու որոշման պատճառը արաբա-իսրայելական հակամարտության շուրջ տարաձայնությունները։