Սանտա Կլաուսը ցանկանում է նվերներ հանձնել Պուտինին և Թրամփին
Կաթոլիկական Սուրբ ծնունդի տոների գլխավոր հրաշագործը՝ Լապլանդիայից Սանտա Կլաուսը, պատրաստվում է նվերներ հանձնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆինլանդիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին, Դոնալդ Թրամփին և Սաուլի Նիինիստիոյին, սակայն չի հստակեցնում, թե ինչ նվեր, փոխանցում է Ria novosti-ն:
«Ես դա գաղտնի եմ պահելու: Եթե ցանկանում եք իմանալ, պետք է այդ մասին հարցնեք Դոնալդին, Վլադիմիրին և Սաուլիին»,- ասել է Սանտա Կլաուսը:
Նշենք, որ Սանտա Կլաուսն ապրում է իր պաշտոնական նստավայրում` Բևեռային շրջանում գտնվող Սանտա Կլաուս գյուղում` ֆինլանդական Ռովանիեմի քաղաքի մոտ: Բևեռային շրջանը միշտ եղել է Սանտայի համար ամենասիրելիներից մեկը։