Հրապարակվել է 2018-ին թողարկված լավագույն հեռուստասերիալների ցանկը՝ ըստ Metacritic-ի
Metacritic պորտալը հրապարակել է տարվա լավագույն նոր սերիալների ցանկը: Այն գլխավորել է Էլենա Ֆերանտեի համանուն գրքի հիման վրա ստեղծված «Իմ հանճարեղ ընկերուհին» (My Brilliant Friend) հեռուստասերիալը, որի պրոդյուսերի դերում հանդես է եկել իտալացի հայտնի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Բիլլ Հեյդերի մասնակցությամբ «Բարի» (Barry) կատակերգությունը, իսկ առաջատար եռյակը եզրափակել է «Սպանելով Եվային» (Killing Eve) դրամատիկ հեռուստասերիալը:
Չորրոր հորիզոնականում է «Random Acts of Flyness» սերիալը, որին հաջորդում է հռչակավոր հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի մասնակցությամբ «Տունդարձ» (Homecoming) նախագիծը:
Լավագույն տասնյակում են ներառվել նաև «Sorry for Your Loss», «The End of the F***ing World», «Narcos: Mexico», «Bodyguard» և «Black Lightning» հեռուստասերիալները: