Ազատ Գասպարյանի կյանքին վտանգ է սպառնում
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը գտնվում է Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում: Բժիշկները թերթի թղթակցի հետ զրույցում երեկ ասել են, որ անվանի արտիստի մոտ առկա է կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն: Այդ օրը Արարատյան հայրապետական թեմից կինոյի և թատրոնի դերասանին է այցելել Տեր Շահե քահանա Հայրապետյանը, Ս. Հաղորդություն տվել, ապա հոգևորականն ու դերասանը միասին աղոթել են Ազատ Գասպարյանի ապաքինման համար: Ընդամենը մի քանի օրից լրանալու է հայտնի դերասանի 70-ամյակը: Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում»:
Շարունակությունը՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում: