2018 թվականի 10 լավ նորությունները՝ իտալացի նկարչի նկարազարդումներով (լուսանկարներ)
ԱշխարհԻտալացի նկարիչ Մաուրո Գաթին (Mauro Gatti) հոգնել է ԶԼՄ-ների տարածած մշտական բացասական նորություններից: Ըստ ԶԼՄ-ների, կարծես, աշխարհում ոչ մի լավ բան չի լինում: «Մենք առաջ ենք շարժվել կյանքի շատ ոլորտներում, և անհրաժեշտ է, որ աշխարհն այդ մասին իմանա:
AdMe.ru-ն էլ առանձնացրել է իտալացի նկարչի կողմից պատկերազարդված՝ այս տարվա 10 կարևոր նորությունները:
1. Պորտուգալիայի խորհրդարանը քվեարկել Է հօգուտ օրենքի, որով 2024 թվականից արգելվում է կրկեսում վայրի կենդանիների մասնակցությամբ ներկայացումները:
2. Աշխարհում գրագիտության մակարդակը շարունակում է աճել, հասնելով ռեկորդային ցուցանիշի:
3. 20 տարի առաջ իսլանդական դեռահասները Եվրոպայի խմիչքներից էին: Այսօր նրանք առաջնորդում են ամենատարածված առողջ ապրելակերպի մեջ գտնվողներին:
4. Սաուդյան Արաբիայի պատմության մեջ առաջին անգամ կանանց թույլատրվել է մեքենաներ վարել:
5. Ծխելու ցուցանիշը նվազել է գլոբալ մակարդակով: Հատկապես կանանց շրջանում:
6. Իտալական Կոլեկյո քաղաքում, ընդունվել է մի օրենք, ըստ որի բնակիչները պարտավոր են միայն անձայն հրավառություն կատարել: Դա արվում է, որպեսզի տնային կենդանիները սթրեսի չենթարկվեն:
7. American Brewery գարեջրագործական կազմակերպությունը ստեղծել է ուտելի օղակներ՝ գարեջրի 6 շիշ փաթեթավորելու համար:
8. Հսկա պանդաների կյանքն այլևս վտանգված չէ: Չինաստանը մտադիր է կառուցել պանդաների համար նախատեսված 1,5 միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանված տարածք:
9. Գիտնականները ապացուցել են Մարսի հարավային բևեռի մոտ գտնվող սառույցի հաստ շերտի տակ ջրերի առկայությունը: Այս հայտնագործությունը մեծացնում է այն հնարավորությունները, որ մոլորակի վրա կյանք կա:
10. Adidas-ը Parley-ի հետ համատեղ վաճառել է 1 մլն զույգ սպորտային կոշիկներ՝ օվկիանոսային աղբից: