Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության. Պուտինի շնորհավորական ուղերձը Թրամփին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հասցեագրված ամանորյա շնորհավորական նամակում հայտնել է, որ Մոսկվան պատրաստակամ է Վաշինգտոնի հետ երկխոսության գնալու հարցում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Կրեմլի պաշտոնական կայքին:
ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները մեծ կարևորություն են ներկայացնում միջազգային անվտանգության ու ռազմավարական կայունության տեսանկյունից:
«Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ հետ երկխոսությանը՝ ամենալայն օրակարգով»,- նշված է շնորհավորական ուղերձում:
Նշենք, որ Պուտինն Ամանորի կապակցությամբ շնորհավորել է նաև Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Սիրիայի, Բելառուսի և բազմաթիվ այլ երկրների ղեկավարներին: