Վլադիմիր Պուտինը «սուպերէլիտար» կարտոֆիլ է նվեր ստացել Բելառուսի նախագահից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահից նվեր է ստացել մի քանի պարկ «սուպերէլիտար» կարտոֆիլ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի առաջնորդի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը «Բելառուս1» հեռուստաալիքի եթերում։
«Ամենալավ, սուպերէլիտար կարտոֆիլը նախագահական բանջարանոցից»,-նշել է Էյսմոնտը։ Նրա խոսքով՝ կարտոֆիլը բերել են «հատուկ պատվերով»։
Մամուլի քարտուղարը նաև հավելել է, որ Ռուսաստան իր նախորդ այցի ընթացքում Լուկաշենկոն Պուտինի համար խոզաճարպ էր տարել։