ԻՊ-ին հարող գերմանուհուն մեղադրել են 5-ամյա երեխայի մահվան մեջ
Գերմանիայում 27-ամյա կնոջը, ով «Իսլամական պետության» անդամ է դարձել, մեղադրել են ռազմական հանցագործությունների մեջ։
Ջենիֆեր Վ․-ին մեղադրում են նրանում, որ նա 5-ամյա աղջկան, որին նա 2015թ․ գնել է որպես տնային ստրկուհի, թույլ է տվել կիզիչ արևի տակ մահանալ ծարավից։
Ջենիֆերն ու նրա ամուսինը աղջկան գնել են, երբ ապրում էին Մոսուլում, որն այն ժամանակ գրավված էր ԻՊ-ի կողմից։ Այն բանից հետո, երբ աղջիկը հիվանդացել է և թրջել է ներքնակը, մեղադրյալի ամուսինը նրան, որպես պատիժ, կիզիչ արևի տակ կապել է փողոցում՝ թողնելով, որ մեռնի։ Մեղադրյալը թույլ է տվել ամուսնուն անել դա և ոչինչ չի արել երեխային փրկելու համար»,- ասվում է գերմանական դատախազության հայտարարության մեջ։
Ջենիֆերը Գերմանիայից հեռացել է 2014թ․ և մեկնել է Իրաք, որպեսզի միանա ԻՊ-ին։ «Նրա խնդիրն այն էր, որ ապահովի կանանց կողմից ահաբեկչական խմբավորման սահմանած կանոնների կատարումը»,- նշված է հայտարարության մեջ։
Երեխայի մահվանից մի քանի ամիս հետո թուրքական հատուկ ծառայությունները Ջենիֆերին կալանավորել և Գերմանիային են արտահանձնել։
Դաշնային դատախազները կնոջը մեղադրում են ռազմական հանցագործությունների, սպանությունների մեջ։ Եթե նրա մեղքն ապացուցվի, ցմահ ազատազրկման կդատապարտվի։