Թուրքիայում սպանվել է բոդիբիլդինգի չեմպիոնուհին
Hurriet-ը հայտնում է, որ 31-ամյա կուլտուրիստուհի Պինար Չոբանին, ով մի քանի ազգային և միջազգային տիտղոսներ ուներ, կրակոցով սպանել է նրա 38-ամյա ընկերը՝ Ֆերհան Սարիչամը։ Դեպքը տեղի է ունեցել վերջինիս տանը՝ Իզմիրում։
Այնուհետև Սարիչամը զանգել է իր քեռուն, խոստովանել սպանությունը և հրաժեշտ տվել՝ մինչ նորից կքաշեր ձգանը և ինքնասպանություն կգործեր։ Հարևանների վկայությամբ՝ զույգը ավելի քան երկու տարի միասին էր ապրում և հաճախ բարձր վիճում էր։