Գաղթականները Լա Մանշի նեղուցով ապօրինի ներխուժում են Մեծ Բրիտանիա
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սադժիդ Դժավիդը անօրինական գաղթականների՝ Լա Մանշի նեղուցը փչովի նավերով անցնելը և այդպիսով Մեծ Բրիտանիայում հայտնվելը «խոշոր պատահար» է անվանել, գրում է BBC-ն:
Նոյեմբերի սկզբից առնվազն 220 մարդ փորձել է նման ճանապարհով մուտք գործել Մեծ Բրիտանիա:
Այդ փորձերը չեն դադարել նաև սուրբծննդյան օրերին. դեկտեմբերի 25-ին 40 մարդ Ֆրանսիայի տարածքից երկիր է մտել 5 նավով:
Բրիտանիայի ներքին գործերի նախարարը կոչ է արել իր գործընկերներին քննարկել իրադրությունը և նշել է, որ այս ամենի հետևանքով կարող են մարդիկ զոհվել: