2018-ին աճել է Հայաստան ներկրվող մեքենաների քանակը
Նոյեմբերի դրությամբ տարվա սկզբից Հայաստան է ներկրվել 65133 ավտոմեքենա։ Այս մասին հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունում։
2017 թվականին հանրապետություն է ներկրվել 38260 ավտոմեքենա։ 2016 թվականին Հայաստան է ներկրվել 26538 ավտոմեքենա։ Վիճակագրությունից երևում է, որ ներկրվող ավտոմեքենաների թիվը տարեցտարի ավելանում է, ինչը հանգեցրել է ՃՏՊ–ների քանակի աճի։