Ստաբուլի քաղաքապետի թեկնածու է առաջադրվելու Թուրքիայի նախկին վարչապետը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախկին վարչապետ Բինալի Յիլդիրիմը հաջորդ տարի Ստամբուլի քաղաքապետի թեկնածու կառաջադրվի՝ հայտնում է AP-ն։
Էրդողանը հայտնել է, որ Բինալի Յիլդիրիմը կլինի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածուն։
Ներկայում Յիլդիրիմը երկրի խորհրդարանի խոսնակն է։ Նա վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2016-2018թթ․, իսկ դրանից առաջ տրանսպորտի նախարար է եղել։