Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարը կիսատ թողնելով ՀՀ ոստիկանապետի հետ աղոթեց
«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե օգոստոսի 1-ից 22-ը հավաքներ է անելու: Մինչդեռ ԺԿ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժոդովուրդ»-ին փոխանցել է, որ դեռ հստակ չէ, թե երբ են սկսվելու հանրահավաքները.
«Պարոն Հովհաննիսյանն օրակարգ ներկայացրեց, և դրա շրջանակներում հնարավոր է՝ ինչ-որ մի պահի հանրահավաք անցկացվի, ուստի մենք այդ հայտերը ներկայացրել ենք: Դա չի նշանակում, որ պարտադիր հանրահավաք անցկացվի, բայց նշանակում է, որ կարող է ինչ-որ մի օր մենք հայտարարենք, որ լինելու է»:
Իսկ ինչո՞ւ նույն Հովհաննիսյանը հիասթափեցրեց հազարավոր քաղաքացիների՝ պայքարը կիսատ թողնելով և ՀՀ ոստիկանապետի հետ աղոթելով: Այս հարցին Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե անիմաստ տեղը տաներ, մի 20 հոգի զոհվեր, արդեն լուրջ կվերաբերվեին, չէ: Մի մասը ցանկանում էր արյուն տեսնել, մի մասն էլ ուզում էր ուրիշի ձեռքերով շագանակ հանել կրակից, բայց շատ քչերն էին ուզում պայքարել: Գայիք, կողքը կանգնեիք, իր հետ աղոթեիք կամ պայքարեիք»:
Առավել մանրամասն «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: