Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները
Ֆրանսիայում արդեն 7-րդ շաբաթն է` շարունակվում են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Բողոքի խոշոր ակցիաները են անցկացվում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
Ավելի վաղ իրավապահ մարմինները հայտարարել էին, որ անվտանգության նկատառումներից ելնելով փակ կլինեն որոշ թանգարաններ, գրադարաններ և հասարակական այգիներ: Բողոքի ցույցեր են նախատեսվում նաև Լիոն, Թուլուզ, Նանտ և Բորդո քաղաքներում:
Վառելիքի գնաճի դեմ «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Ֆրանսիայում սկսվել էին նոյեմբերի 17-ին: