ԱՄՆ-ում հայտնի լրագրողուհին մահացել է խոզի գրիպից
ԱՄՆ-ում լրագրողուհի Բրե Փայթոնը մահացել է H1N1 վիրուսի A ենթատիպով վարակվելու հետևանքով։ Այն հայտնի է խոզի գրիպ անվանմամբ։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Los Angeles Times-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Փայթոնը ինտենսիվ թերապիայի բաժանմունք է տեղափոխվել դեկտեմբերի 27-ին։
Բժիշկները նրա մոտ ախտորոշել են խոզի գրիպ և մենինգիտ: Նրա կյանքը փրկել չի հաջողվել։