Խաբարովսկի երկրամասում ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի
Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասում ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչության ներկայացուցիչը:
Ձյան հաստ շերտի տակից դուրս բերվածներից մեկը մահացել է հիվանդանոցում:
Ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ վաղ առավոտյան՝ Մնոգովերշիննիյ գյուղում շահագործվող բաց լեռնահանքում: Գյուղում 3 ձնահյուս է տեղի ունեցել, որոնցից երկուսը ծածկել են մարդկանց, իսկ երրորդն արգելափակել է ճանապարհը: Ճշտված տվյալների համաձայն՝ ձնահյուսի տակ է մնացել 10 մարդ: Ութին արդեն գտել են, նրանցից մեկը՝ մահացած: Մյուսների վիճակը ծանր է:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էին, դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում, որին մասնակցում են նաև հանքարդյունաբերական ընկերության աշխատակիցները և տեղի բնակիչները` ավելի քան 50 մարդ: Ձյունը փորձում են մաքրել բահերով և բուլդոզերով:
Ձնաբքի մեջ հայտնված մարդկանց պատրաստ է օգնության մեկնել ՌԴ ԱԻՆ Խաբարովսկի երկրամասի ավիացիոն փրկարարական կենտրոնի ՄԻ-8 ուղղաթիռը, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով ուղղաթիռը թռչել չի կարողանում:
Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` «Լեռնային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում ա