Միացյալ Նահանգները կօգնի Իսրայելին պաշտպանվել Իրանից
ԱՄՆ-ը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Իսրայելին՝ նրա տարածաշրջանում Իրանի գործողություններից պաշտպանվելու հնարավորությունն ապահովելու նպատակով: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Փալադինոյի կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ:
Նա մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Իսրայելը հարվածներ է հասցրել իրանական պահեստին և լոգիստիկ նշանակետերին, որոնք օգտագործվել են Սիրիայում լիբանանյան «Հեզբոլահ» խմբավորմանը զենք փոխանցելու նպատակով:
«ԱՄՆ-ը լիովին պաշտպանում է Իսրայելի պաշտպանվելու իրավունքը Իրանի տարածաշրջանային գործողություններից, որոնք սպառնում են Իսրայելի ազգային անվտանգությունը և իսրայելցի ժողովրդի անվտանգությունը: Իրանի կողմից Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը, որոնք հստակ նպատակ և ներուժ ունեն Իսրայելին հարվածելու համար, անընդունելի է»,- ասել է դիվանագետը:
«Միացյալ Նահանգները լիովին պաշտպանում է Իսրայելի իրանական ռեժիմի ագրեսիվ արկածախնդրությունից պաշտպանվելու իրավունքը, և մենք կշարունակենք պայմաններ ապահովել, որպեսզի Իսրայելը համապատասխան ռազմական պոտենցիալ ունենա վճռականորեն այդ նպատակին հասնելու համար»,- եզրափակել է Պալադինոն: