Ուկրաինան չեղարկել է Ռուսաստանից Ուկրաինա մուտք գործելու արգելքը 16-60 տարեկան տղամարդկանց համար
Ուկրաինան չեղարկել է Ռուսաստանից Ուկրաինա մուտք գործելու արգելքը 16-60 տարեկան տղամարդկանց համար:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ուկրաինական կողմը նշել է, որ իրենք հատուկ ուշադրություն են դարձնում միգրացիոն վտանգ ներկայացնող 70 երկրի ցանկից Ուկրաինա եկող քաղաքացիներին: Առաջին տեղում Ռուսաստանն է:
Միևնույն ժամանակ Պետական սահմանապահ ծառայությունը նշում է, որ հետագայում ևս զրույց կունենա Ռուսաստանի քաղաքացիների հետ՝ ճշտելու համար նրանց Ուկրաինա այցելության նպատակը: Դրանից հետո որոշում կկայացվի նրանց մուտքի նպատակահարմարության վերաբերյալ:
Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Օլեգ Սլոբոդյանն ընդգծել է, որ սահմանը հատելու համար ռուսներից արտասահմանյան անձնագրից բացի, այլ փաստաթղթեր նույնպես կարող են պահանջվել, որոնք կհաստատեն իրենց այցելության նպատակը: